Հակառակորդի կրակոցից Ներքին Կարմիրաղբյուրում գիշերը խաղաղ բնակիչ է սպանվել
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը փետրվարի 5-ի ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծության է ենթարկվել, ինչի արդյունքում զոհվել է խաղաղ բնակիչ, 61-ամյա Վանիկ Ղուկասյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
Նա նշեց, որ մահացածն ամուսնացած էր, ունի 3երեխա եւ թոռներ: Սպանված բնակիչը գյուղատնտեսական տեխնիկա էր վարում: Նրան կրակել են իր այգում գտնվելու ժամանակ, սակայն հիվանդանոցում մահացել է:
Նշենք, որ ողջ գիշեր հակառակորդը ինտենսիվորեն կրակել է գյուղի ուղղությամբ: