Գորլովկայում 1 շաբաթվա ընթացքում գնդակոծումների հետևանքով զոհվել է 33 խաղաղ բնակիչ
Գորլովկայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական ուժայինների կողմից հրետանային գնդակոծումների հետևանքով 33 խաղաղ բնակիչ է զոհվել, 129 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է Գորլովկայի քաղաքապետարանի մամլո ծառայությունը։
Քաղաքի գլխավոր խնդիրը ջրամատակարարման դադարեցումն է, մի շարք շրջաններ և գյուղեր առանց ջրամատակարարման են մնացել։
Նշվում է նաև, որ 542 մասնավոր և 77 բարձրահարկ շենքեր առանց գազասնուցման են մնացել։