Երկրի պինդ միջուկը երկու մասից է բաղկացած. գիտնականներ
ԱՄՆ-ի և Չինաստանի գիտնականները Nature Geoscience թերթում հրապարակել են իրենց վերջին հետազոտության արդյունքները: Ըստ նրանց՝ Երկիր մոլորակի երկաթյա պինդ միջուկը երկու մասից է բաղկացած՝ ներքին և արտաքին:
Ի դեպ՝ նախկինում համարվում էր, որ պինդ միջուկն իր հատկություններով միասեռ է:
Աշխարհագրագետները նշել են, որ նրանք ուսումնասիրել են վերջին խոշոր երկրաշարժերի սեյսմիկ ալիքները և դրանցում գրանցել են փոփոխություններ. անցնելով երկրակեղևի տարբեր շերտերով՝ ալիքների տատանումների փոփոխություններ են գրանցվել:
Գիտնականները հաստատել են նաև, որ ընդհանուր առմամբ միջուկը երկաթից է, բայց միջուկային շերտի հայտնաբերված երկու տեսակներն ունեն տարբեր բյուրեղային կառուցվածք և տարբեր ֆիզիկա-քիմիական հատկություններ:
Մասնագետների համոզմամբ՝ իրենց բացահայտումը Երկրի աշխարհագրական պատմության ուսումնասիրման փուլերին լույս կսփռի: