Եկատերինբուրգում վաճառվող կոնֆետների փաթեթավորման հեղինակը Պուտինն է. տեսանյութ
Եկատերինբուրգի առեւտրի կենտրոններից մեկում ոչ սովորական շոկոլադ է վաճառվում: Դրա փաթեթավորումն առանձնանում է մի նկարով, որը հեղինակել էր ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը՝ Կուրգանսկի դպրոցներից մեկում:
Աշակերտների հետ հանդիպման ժամանակ նախագահին էր ներկայացվել ժամանակակից սենսորային գրատախտակ: Պուտինը նույնպես նկարել է գրատախտակին, թեեւ նկարը երեխաների համար պարզ չի եղել: Երբ աշակերտները հարցրել են, թե ինչ է դա, Պուտինը պատասխանել՝ «կատուն՝ ետեւից…»:
Նախագահական նկարն էլ դարձել է շոկոլադի փաթեթավորման բրենդ: