Իրանը սկսել է նոր սերնդի կործանիչների մշակման աշխատանքները
Իրանի ռազմաօդային ուժերի ավիաշինական համալիրներից մեկի ղեկավար, գնդապետ Խուշանգ Մոնֆարեդզադեն Fars գործակալութւյանը տված բացառիկ հարցազրույցում հայտնել է, որ Իրանը ձեռնամուխ է լինում նոր սերնդի կործանիչների մշակման աշխատանքներին:
Իրանցի գնդապետի խոսքով՝ ծրագրվում է ստեղծել հայրենական արդյունաբերության և երկրի օդաչուների կողմից արդեն լավ յուրացված Saeqeh (Կայծակ) տեսակի կործանիչի հիման վրա նոր սերնդի կատարելագործված կործանիչ, որը հագեցած կլինի ռադիոէլեկտրոնային գերժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ կտան հայտնաբերել և հետևել ամերիկյան և իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներին: