Իրանը ծրագրում է ծանր կործանիչների արտադրություն սկսել
Իրանը մտադիր է ծանր կործանիչների արտադրություն սկսել: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իրանի ռազմաօդային ուժերի գերագույն հրանանատարի տեղակալ Ազիզ Նասիրզադեին:
Վերջինիս խոսքով՝ նախագիծը իշխանությունների կողմից հավանության արժանանալուն պես կսկսվի կործանիչների արտադրությունը:
Նոր կործանիչը կունենա բենզինի արտաքին բաք, ինչի շնորհիվ կործանիչն ավելի մեծ տարածություն կարող է հաղթահարել:
Ներկա պահին Իրանն արտադրում է «Qased» ռումբի կատարելագործված՝ լազերային (LGB) և GPS համակարգով տեսակները: