Երեւանի բնակարաններից մեկում փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը
Փետրվարի 8-ին, ժամը 08.22-ին ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Կալենցի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի ջրի խողովակը վնասվել է, ջուրը լցվում է բնակարան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը: