Փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը
Փետրվարի 13-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկի ջրատար խողովակը վնասվել է, ջուրը լցվում է խոհանոց. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են ջրի արտահոսքը: