211652_close_icon
views-count328 դիտում article-date 23:27 05-11-2026

Բաթումին և Վանաձորը կակտիվացնեն քույր քաղաքների համագործակցությունը

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Բաթումիի քաղաքապետ Գիորգի Ցինցաձեն։

Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Մասնավորապես, կողմերը կարևորել են Բաթումիի և Վանաձորի՝ որպես քույր քաղաքների միջև հաստատված կապերի ակտիվացումը և նոր համատեղ նախաձեռնությունների իրականացման տեսլականը։

Նմանատիպ նյութեր