Փրկարարները դադարեցրել են վնասված խողովակից հոսող ջրի արտահոսքը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 03.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկում ջրատար խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջուրը լցվում է բնակարան. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են շենքի նկուղի դռան փականը և դադարեցրել ջրի հոսքը: