1493 դիտում
19:07 02-06-2014
Հայաստանում ձվի միջին գինը աճել է 1.2%-ով
2014թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.5% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի և ձվի 12.5-4.8% գնանկման արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 7-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 12.5-0.1% գնանկում, իսկ 6-ում` 0.1-3.4% գնաճ:
Ինչես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ արձանագրվել է 18.7% գնաճ, իսկ 2014թ. ապրիլի համեմատ` 12.5% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է վարունգի` 63.0%, խառը կանաչեղենի` 52.3%, կանաչ սոխի`39.9%, սմբուկի`18.9%, կանաչ պղպեղի`13.7%, սնկի`13.0%, լոլիկի 12.7% գնանկումով: 2014թ. մայիսին ապրիլի համեմատ բողկի գինը նվազել է 12.2%-ով, կաղամբինը`8.7%-ով, գլուխ սոխինը`2.3%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է ճակնդեղի`4.6%, կարտոֆիլի` 7.3%, սխտորի` 14.2%, գազարի` 20.8% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 16.5-6.9% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 13.0%-ով:
Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ աճել է 1.2%-ով, իսկ 2014թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.8% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է ձվի 15.8-2.8% գնանկում: Մայրաքաղաքում ձվի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.8%-ով:
2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 23.0%-ով, իսկ 2014թ. ապրիլի համեմատ՝ 0.6%-ով:
Ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, սուրճի, թեյի, կակաոյի, հրուշակեղենի, ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է 0.2-0.1% գնանկում:
Մրգի ապրանքախմբում1 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ արձանագրվել է 16.2% գնանկում, իսկ 2014թ. ապրիլի համեմատ`3.4% գնաճ: 2014թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է կիտրոնի` 2.3%, խնձորի` 7.3%, տանձի` 14.7%, խաղողի`21.4% գնաճ: Միաժամանակ, ելակի գինը նվազել է 10.1%-ով, ադամաթզինը` 2.8%-ով, ընկույզի միջուկինը` 1.1%-ով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է մրգի`0.1-13.1% գնաճ, ընդ որում, համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 3.5%-ով:
Հացամթերքի ապրանքախմբում 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.5%, իսկ 2014թ. ապրիլի համեմատ`0.6% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է առաջին տեսակի ալյուրի՝ 0.7%, մանկական շիլայի՝ 1.0%, լոբու՝ 1.4%, թխվածքաբլիթի՝ 2.0%, մակարոնեղենի՝ 3.7% գնաճով: 2014թ. մայիսին ապրիլի համեմատ բարձր տեսակի հացի գինն աճել է 0.3%-ով, բլղուրինը՝ 0.4%-ով, առաջին տեսակի հացինը՝ 0.5%-ով, հնդկացորենինը՝ 0.5%-ով:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է հացամթերքի 0.2-2.5% գնաճ, մեկում՝ 0.1% գնանկում, իսկ մյուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում հացամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.5%-ով:
2014թ. ապրիլ-մայիսին 2013թ. ապրիլ և մայիս ամիսների նկատմամբ բանջարեղենի և մրգի առանձին տեսակների գների և գների տոկոսային փոփոխությունների մասին տեղեկատվությունը բերված է հավելված 1-ում:
2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.3%, իսկ 2014թ. ապրիլի համեմատ`0.6% գնաճ: Վերջինս հիմնականում մայոնեզի՝ 0.6%, տնական պայմաններում պատրաստված և <<Չանախ>> պանրատեսակների՝ համապատասխանաբար 1.0% և 1.1%, խտացրած կաթի՝ 2.5% գնաճի արդյունք է:
2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ մսամթերքի գները նվազել են 0.9%-ով, իսկ 2014թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.7% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է նրբերշիկի՝ 0.8%, տավարի մսի պահածոյի` 0.9%, տավարի, խոզի և ոչխարի մսերի՝ համապատասխանաբար 1.1%, 4.5% և 5.5% գնաճով:
Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-1.5%-ով, մեկում գրանցվել է 0.3% գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.8%-ով:
2014թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ ոգելից խմիչքի և այլ մթերքի ապրանքախմբերում գրանցվել է համապատասխանաբար 0.1% և 0.4% գնաճ:
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
21:22 07-02-2015
Մեկ տարում հացամթերքի գինը աճել է 10.4%-ով, ձվի գինը` 6.2%-ով. ԱՎԾ
6817 դիտում
10:16 27-03-2021
Ձվի դեֆիցիտը և գնաճը արհեստական են. ձվի շուկայում ստեղծված վիճակի իրական պատճառը. «Ժամանակ»
1201 դիտում
10:41 07-11-2014
Նոյեմբերյանում ձվի գինը հասել է100 դրամի. Ժողովուրդ
Այս բաժնից
721 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1000 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1246 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ