Փոխզիջման չգնալու դեպքում ուկրաինական հակամարտությունը պատերազմի է վերածվելու. Օլանդ
Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչով է ավարտվելու Ուկրաինայի հակամարտությունը, եթե նրա կարգավորման հարցում փոխզիջումներ չլինեն, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Մենք գիտենք դրա սցենարը. Դա պատերազմն է»,-ասել է նաէ մեկնաբանելով հակամարտության կարգավորման հարցում փոխզիջումների բացակայությունը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մոսկվայում կայացել է Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահների և Գերմանիայի Դաշնային կանցլերի միջև առակողմ հանդիպումը: Կողմերը կիրակի հանդես են գալու ընդհանուր հայտարարությամբ: