Զինակոչիկները հոգևորականի կարգավիճակ են ձեռք բերում՝ ուկրաինական բանակ չգնալու համար
                        Լրատվամիջոցները հայտնում են, որ զինակոչիկները հոգևորականի կարգավիճակ են գնում՝ բանակում ծառայելուց խուսափելու համար: 
Այս մասին հայտնել է ուկրաինական զինված ուժերի անձնակազմի գնդապետ Դմիտրի Լիխովսկին:
Մասնավորապես, ըստ նրա՝ նման դեպք գրանցվել է Կիևում, ուր զինակոչիկը բանակ չգնալու պատճառով իր համար եկեղեցական ծառայողի կարգավիճակ է գնել՝ Կիևում գտնվող եկեղեցիներից մեկում:
Հիշեցնենք, որ այս օրերին հերթական զորահավաքի դեմ բողոքի ալիք է հասունանում: Զորակոչիներին նախատեսված է ուղարկել Դոնբաս՝ ուժային օպերացիաներ իրականացնելու և կռվելու համար: Ուկրաինայի մի շարք շրջաններում զորակոչիների  հարազատների կողմից բողոքի ակցիաներ են կազմակերպվել: Նույնսիկ մի շարք զինկոմիսարիատները  շատ անգամ ռումբի տեղադրման մասին ահազանգեր են ստացել, իսկ բանակի համար նախատեսված պարագաների պահմանման կետերն այրվել և ոչնչացվել են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

