«Զորավոր» մանկական երգչախումբը 2-րդ համերգն է տվել
ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» մանկական երգչախումբը Հայաստանի ազգային պատկերասրահի Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի անվ. տուն-թանգարանի մասնաճյուղում ելույթ ունեցավ Սուրբ Ծնունդին նվիրված համերգով:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ «Զորավոր» մանկական երգչախումբը գործում է շուրջ մեկ ամիս: Փոքրիկների նորաստեղծ այս խումբն արդեն երկրորդ անգամ է ներկայանում հանդիսատեսին. առաջին անգամ նրանք ներկայացել էին այս տարի՝ հունվարի 18-ին, տիկնանց միության կողմից կազմակերպած Սուրբ Ծննդյանը նվիրված միջոցառմանը:
Հայկական վիոլայով երեխաներին նվագակցում էր կոմպոզիտոր, թավջութակահար Գրիգոր Առաքելյանը: «Այսօր տօն է Սուրբ Ծննդեան, աւետիս» շարականը երեխաները կատարեցին նրա հեղինակային մշակմամբ:
Ի դեպ, երգչախմբում չմկրտված երեխաները ցանկություն են հայտնել մկրտվելու, տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: