Վաղը Զորավոր Ավետարանը կբերվի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի
                        Վաղը` մայիսի 14-ին` ժամը 10:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի կբերվի Զորավոր Ավետարանը, որը պահվում է Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան ինստիտուտում: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։
Ժամը 10:15-ին եկեղեցու արևելյան մուտքից Ավետարանը թափորի ուղեկցությամբ կբերվի եկեղեցի: Ժամը 11:00-ին կմատուցվի Ս. Պատարագ: Ավետարանը հավատացյալների խոնարհման համար եկեղեցում կմնա մինչև ժամը 17:00-ը։
 
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    Ժամը 10:15-ին եկեղեցու արևելյան մուտքից Ավետարանը թափորի ուղեկցությամբ կբերվի եկեղեցի: Ժամը 11:00-ին կմատուցվի Ս. Պատարագ: Ավետարանը հավատացյալների խոնարհման համար եկեղեցում կմնա մինչև ժամը 17:00-ը։
 
                     
                     
                     
                     
            

