Չեմպիոնների լիգա. «Բավարիայի» համերգն ու «Արսենալի» ֆիասկոն. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում F խմբում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին»:
Հերթական ֆանտաստիկ հանդիպումն անցկացրեցին լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստան: Լևանդովսկին հեթ-տրիկի, իսկ Կոստան՝ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
Խմբի մյուս խաղում Լոնդոնի «Արսենալը» տանը 2:3 հաշվով պարտվեց հունական «Օլիմպիակոսին»: Սա անգլիական ակումբի 2-րդ պարտությունն էր խմբում և այժմ Արսեն Վենգերի սաների համար հաջորդ փուլ դուրս գալը բավական մշուշոտ դարձավ:
«Բավարիան» 6 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը, 3-ական միավոր ունեն «Օլիմպիակոսն» ու Զագրեբի «Դինամոն»:
[b]Չեմպիոնների լիգա, 2-րդ տուր, F խումբ[/b]
«Բավարիա» (Գերմանիա) - «Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա)՝ 5:0
Դուգլաս Կոստա, 13, Ռոբերտ Լևանդովսկի, 21, 28, 55, Մարիո Գյոտցե, 25
«Արսենալ» (Անգլիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 2:3
Թեո Ուոլքոտ, 35, Ալեքսիս Սանչես, 65 – Ֆիլիպ Պարդո, 33, Կոստաս Ֆորտունիս, 40, Ալֆրեդ Ֆինբոգասոն, 66