ՏԿԱԻՆ-ի և Համաշխարհային բանկի համագործակցությունը շարունակվում է
Փետրվարի 4-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն ընդունել է Համաշխարհային բանկի աղետների ռիսկի կառավարման մասնագետ Կո Տակեուչիին:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել Համաշխարհային բանկի կողմից պատրաստված լրացուցիչ դրամաշնորհային առաջարկությունները, քննարկել դրանց նպատակահարմարությունը և խնդրել ՏԿԱԻ նախարարությանը ստանձնելու ծրագրի համակարգողի դերը` որպես աղետների կառավարման ոլորտի լիազոր մարմին:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք կարող են փոքր դրամաշնորհ տրամադրել և ներկայացրեց այն առաջարկությունները, որոնք մշակվել են Հայաստան կատարած նախորդ այցելությունների և ուսումնասիրությունների հիման վրա: Կո Տակեուչին նշեց հնարավոր համագործակցության 5 նախնական ուղղություն.
- տարբեր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ Հայաստանում աղետների կառավարման համակարգի հզորացում.
- աղետների ռիսկերի մասին տեղեկատվության բարելավում (օրինակ` շինարարական նորմերի լրամշակում և արդիականացում).
- ԱՌՆ առումով համայնքների հզորացում (1-2 համայնքում պիլոտային ծրագրերի իրականացմամբ).
- աղետներին պատրաստվածության բարձրացում.
- ԱՌՆ ֆինանսավորման ռազմավարության մշակում (օրինակ` աղետներից ապահովագրական համակարգի կամ պահուստային ֆոնդերի հիմնում):