1237 դիտում
21:34 17-06-2015
Համաշխարհային բանկի աղետների ռիսկի կառավարման մասնագետ Կո Տակեուչիին հյուրընկալվել է ՀՀ ՏԿԱԻՆ-ում
Հունիսի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն ընդունել է Համաշխարհային բանկի աղետների ռիսկի կառավարման մասնագետ Կո Տակեուչիին:
Հանդիպման նպատակն էր ՏԿԱԻՆ համապատասխան մասնագետների հետ քննարկել աղետների ռիսկերի կառավարման բնագավառում հետագա համագործակցության ուղղությունները և ներկայացնել նախորդ հանդիպումից հետո կատարված աշխատանքները:
Պարոն Տակեուչին շնորհակալություն հայտնեց ընդունելության և արդյունավետ համագործակցության համար` կարևորելով նման աշխատանքային հանդիպումները: Նա տեղեկացրեց, որ դրամաշնորհային ծրագրին մասնակցելու հայեցակարգային փաստաթուղթն արդեն ներկայացվել է պատասխանատուներին և հույս հայտնեց, որ մոտակա ամիսներին այն կհաստատվի: Ծրագիրը կուղղվի Հայաստանում աղետների կառավարման համակարգի հզորացմանը, աղետներին պատրաստվածության բարձրացմանը, աղետների ռիսկերի նվազեցման ֆինանսավորման ռազմավարության մշակմանը:
Հանդիպմանը Կո Տակեուչին նշեց, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակում առաջարկվում է նաև նոր բաղադրիչ՝ աջակցել ՀՀ կառավարությանն աղետների ռիսկերի կառավարման տեղեկատվական պլատֆորմի մշակման և ընդհանուր տեղեկատվական բազայի ստեղծման հարցերին, ինչը կնպաստի քաղաքային պլանավորմանը, աղետների ռիսկերի արդյունավետ կառավարմանը և աղետների դեպքում արագ արձագանքմանը:
ՀՀ ՏԿԱԻՆ փոխնախարարը շնորհակալություն հայտնեց հյուրին` ակտիվ համագործակցության համար, և նշեց, որ դրամաշնորհային ծրագրում ընդգրկված ուղղություններն առաջնային են ՏԿԱԻ նախարարության համար: Միևնույն ժամանակ Հ. Մխիթարյանն ընդգծեց, որ կան այլ ուղղություններ, որոնցով ևս կարելի է ընդլայնել համագործակցությունը:
Քննարկման ընթացքում ՏԿԱԻՆ պատասխանատուները ներկայացրեցին իրենց դիտարկումները դրամաշնորհային ծրագրի շրջանակում առաջարկվող ուղղությունների, մասնավորապես՝ տեղեկատվական բազայի ստեղծման ու հետագա համագործակցության աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու վերաբերյալ:
Հանդիպման ավարտին ՀԲ ներկայացուցիչը եղավ նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, որտեղ ծանոթացավ տեղեկատվական հոսքերի կառավարման ՏԿԱԻՆ հնարավորություններին:
[b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2812 դիտում
16:07 19-01-2016
Մեկնարկում է Համաշխարհային բանկի Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիրը
1174 դիտում
21:56 21-05-2024
Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը
3656 դիտում
23:24 13-10-2016
Աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանն առաջնորդող է տարածաշրջանում
Այս բաժնից
1219 դիտում
20:49 31-01-2025
Աղազարյանի որդին դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
2221 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
847 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը