211652_close_icon
views-count1072 դիտում article-date 14:13 04-02-2015

Հայտնաբերեցին հերթական գրպանահատին

Փետրվարի 2-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Խանջյան փողոցի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, նա Աբովյան փողոցում, թիվ 41 համարի երթուղային ավտոբուսում , 47-ամյա տղամարդու բաճկոնի գրպանից գողացել է 20.000 դրամ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր