211652_close_icon
views-count1348 դիտում article-date 20:40 17-12-2014

Հայտնաբերեցին հերթական գրպանահատին

Դեկտեմբերի 16-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 22 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 1966 թ. ծնված Մհեր Խ.-ին պատկանող ՀՀ քաղաքացու անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը և հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու տեղեկանք: Արարատ Բ.-ն խոստովանել է, որ դեկտեմբերի 10-ին դրանք գողացել է թիվ 70 երթուղու ավտոբուսի սրահում` մի քաղաքացուց: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր