211652_close_icon

Հայտնաբերեցին հերթական գրպանահատին

views-count1384 դիտում article-date 11:24 15-04-2015
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ թիվ 26 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են ID և բանկային քարտեր և 18.000 դրամ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ապրիլի 13-ին, ժամը 18.10-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 48 շենքի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, ով խոստովանել է կատարածը: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր