211652_close_icon
views-count4048 դիտում article-date 17:59 04-02-2015

Լոռու մարզի մի շարք համայնքներ հարկերը չեն վճարել

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հունվար ամսվա ընթաքում սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 108,2 տոկոս, սակայն նախորդ տարվա համեմատությամբ պակաս է հավաքագրվել 15 մլն դրամ: Հողի հարկի հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 86,9 տոկոս, նախորդ տարվանից պակաս է հավաքագրվել 3 մլն դրամ, գույքահարկի կատարողականը պլանի դիմաց 148,3 տոկոս է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակաս է հավաքագրվել 12 մլն դրամ: Փետրվարի 1-ի դրությամբ ընդհանրապես մուտք չեն ապահովել Ազնվաձոր և Սարամեջ համայնքները, հողի հարկի գծով բացի վերոնշյալ համայնքներից մուտք չեն ապահովել Լուսաղբյուր, Շիրակամուտ, Սարամեջ, Ամրակից, Ուրասար, Լեջան, Լեռնահովիտ, Լորուտ, Քարինջ, գույքահարկի գծով՝ Լերմոնտովո, Վահագնի, Սարամեջ, Ղուրսալ, Յաղդան, Հովնանաձոր, Մեղվահովիտ, Նեղոց համայնքները: Մարզպետը երևույթն անընդունելի է համարում: Նա փոխմարզպետներին հանձնարարել է ընթացիկ շաբաթվա ընթացքում քննարկումներ անցկացնել մարզի բոլոր համայնքների ղեկավարների հետ, վերլուծություններ կատարել, վեր հանել պատճառները և հարցին կարճ ժամկետներում լուծում տալ, հայտնում է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր