2105 դիտում
20:35 19-03-2015
Լոռու մարզի 9 համայնքներ հողի հարկ չեն վճարել
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղեկացմամբ մարզի համայնքների գերակշիռ մասը լարված աշխատելու խնդիրներ ունի` կապված սեփական եկամուտների հավաքագրման հետ:
Եթե գույքահարկի հավաքագրման ցուցանիշներով մարզն արդեն իսկ շուրջ 20 տոկոսով գերազանցել է տարվա առաջին եռամսյակի առաջադրանքները, ապա մտահոգիչ է մնում հողի հարկի մարտ ամսվա և ընդհանրապես եռամսյակի վիճակը:
Իսկ 9 համայնքներ մարտ ամսվա ընթացքում ընդհանրապես որևէ ցուցանիշ չունեն եկամուտների հավաքագրման գծով, ինչը մարզպետ Ա. Նալբանդյանը խիստ անընդունելի է համարում:
Մարզպետն իր տեղակալներին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին մեկ անգամ ևս հրահանգել է հետևողական աշխատանք տանել համայնքներում եկամուտների հավաքագրման գործընթացում ձախողումները բացառելու համար:
Նմանատիպ նյութեր
4048 դիտում
17:59 04-02-2015
Լոռու մարզի մի շարք համայնքներ հարկերը չեն վճարել
Այս բաժնից
808 դիտում
13:23 09-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի