9361 դիտում
22:04 03-02-2015
Մարդու մահվան ժամանակը կարելի է նախօրոք որոշել. գիտնականներ
Մարդու կենսաբանական տարիքը գրանցված է ԴՆԹ-ում, ապացուցել են գիտնականները: Նրանք հետեւյալ եզրահանգումն են կատարել. մարդիկ, ում ԴՆԹ-ում կենսաբանական տարիքը գերազանցում է իրական տարիքը, վաղաժամ են մահանում:
Գիտնականները լայնածավալ հետազոտություն են կատարել, որին 5 000 տարեց մարդ է մասնակցել: Ընդ որում, հետազոտությունը չորս փուլից է բաղկացած եղել, եւ իրականացվել է 14 տարի շարունակ: Այդ ողջ ընթացքում Էդինբուրգի համալսարանի մասնագետները Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի հետազոտողների համագործակցությամբ հետեւել են հիվանդների ԴՆԹ-ի վիճակին, որի համար նրանք նախնական փուլում յուրաքանչյուր մասնակցից արյան օրինակներ են վերցրել:
Հետագայում մշտապես համեմատական չափումներ են իրականացվել:
Պարզվել է, որ հենց ԴՆԹ-ում են գրանցված բոլոր քիմիական ռեակցիաները, որոնք տեղի են ունենում մարդու օրգանիզմում նրա կյանքի ընթացքում, եւ հենց այդ ռեակցիաներն են ազդում կենսաբանական տարիք վրա: Եվ, ըստ այդմ, նաեւ կյանքի տեւողության վրա, գրում է Daily Mail-ը, ուստի որքան շատ է կենսաբանական տարիքը, այնքան ավելի արագ է մարդը մահվան մոտենում:
«Հետազոտությունը ընդարձակում է երկարակեցության եւ առողջ ծերության մասին պատկերացումները: Նաեւ բարելավում է կյանքի տեւողության կանխատեսումը՝ ներառելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ ծխելը, շաքարախտը եւ սիրտ-անոթային հիվանդությունները»,-հայտարարել է հետազոտության հեղինակ, Ծերության ճանաչողական խնդիրների կենտրոնի եւ Էդինբուրգի համալսարանի պորֆեսոր Յան Դերին:
Նմանատիպ նյութեր
1952 դիտում
21:34 10-05-2014
Մարդու ձեռքսեղման ուժի չափմամբ հնարավոր է որոշել նրա կենսաբանական տարիքը. գիտնականներ
1432 դիտում
10:39 15-02-2022
Պարզ չէ՞, որ այդ հանձնաժողովի եզրակացության մեջ գրելու են այն, ինչ նախօրոք որոշել են․ «Առավոտ»
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2905 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր