2901 դիտում
15:39 16-05-2016
Ի՞նչ է նշանակում` հիմա ժամանակը չի, բա ե՞րբ ա ժամանակը. Հ. Բագրատյանը` ԼՂ անկախությունը ճանաչելու իր օրինագծի` օրակարգում չներառվելու մասին
«Ի՞նչ է նշանակում` հիմա ժամանակը չի, /Արցախի անկախությունը ճանաչելը/ բա ե՞րբ ա ժամանակը»,-այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հայտարարությունը՝ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու ավելացրեց, որ «մի հատ փաստարկված արգումենտ չլսեց»:
Հ. Բագրատյանի խոսքով՝ իշխանությունները, մերժելով Արցախի անկախության ճանաչման հարցը ԱԺ լիագումար նիստի օրակարգում ներառելու հարցը, ուղղակի իրենց քաղաքական «կոմֆորտի» հարցն են լուծում:
ԱԺ պատգամավորը նշեց, որ ԱԺ-ի պատգամավորները չցանկացան հարցը քննարկել լիագումար նիստում, իսկ չքննարկելն Ադրբեջանին ձեռնտու սցենար է:
«Բացի այդ, ոչ ոք չի ասում, որ օրինագիծը էսօր ընդունում ենք, էսօր մտնում էր օրակարգ: Իրանք դեմ են, որ ընդհանրապես քննարկվի…»,-նշեց պատգամավորը ու կարծիք հայտնեց, որ այսօր Վիեննայում նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը շատ ավելի ամուր կլինեին, եթե օրինագիծը ԱԺ օրակարգ մտած լիներ:
Նմանատիպ նյութեր
5970 դիտում
12:13 05-05-2016
Կառավարությունը հաստատել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագծի եզրակացության նախագիծը
1704 դիտում
20:38 05-05-2016
Արսեն Բաբայանը մանրամասներ է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագծի ընթացքի վերաբերյալ
1416 դիտում
12:21 23-02-2022
Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա. ԱԳՆ.Արմենպրես
Այս բաժնից
460 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
883 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
772 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը