211652_close_icon
views-count3178 դիտում article-date 20:38 03-02-2015

Թուրքիան կասեցրել է Ֆեթուլահ Գյուլենի անձնագրի վավերականությունը

Թուրքական իշխանությունները ԱՄՆ-ում գտնվող Ֆեթուլահ Գյուլենի նկատմամաբ հետախուզում հայտարարելուց հետո էլ անցել են նրա անձնագրի վավերականության կասեցմանը։ Թուրքական OdaTV փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները հաղորդագրություն են ուղարկել ԱՄՆ իրավապահներին, որ կասեցնում են Թուրքիայի կողմից Ֆեթուլահ Գյուլենին տրված անձնագիրը։ Թուրքական կողմն իր քայլը պատճառաբանել է նրանով, որ իբր Ֆեթուլահ Գյուլենը անձնագիրը ստանալու ժամանակ սխալ տեղեկություն է հաղորդել։ Ֆեթուլահ Գյուլենի համար այս քայլը վտանգավոր է այնքանով, որ եթե ամերիկյան իրապահները ուշադրություն դարձնեն թուրքական կողմի պնդմանը, թե Գյուլենը սխալ տեղեկություն է հաղորդել, ապա հնարավոր է, նրա «գրին քարտը» չեղյալ համարեն։ Նշենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։

Նմանատիպ նյութեր