Արգենտինայի հավաքականը նոր մարզահագուստ է ձեռք բերել
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի մամլո ծառայությունը ներկայացրել է նոր մարզահագուստը, որով թիմը հանդես է գալու Ամերիկայի գավաթի 2015թ-ի խաղարկությունում՝ հունիսի 11-ից հուլիսի 4-ը՝ Չիլիում:
Նշենք, որ Adidas-ի արտադրության նոր մարզահագուստի շնորհանդեսին մասնակցել են Լիոնել Մեսսին, Անխել դի Մարիան ու Էրիկ Լամելան: