2946 դիտում
18:53 28-02-2018
ՀԱՕԿ-ը մարզահագուստ հանձնեց հայկական պարալիմպիկ պատվիրակությանը
Մարտի 5-ին հայկական պատվիրակությունը կմեկնի Փհենչհան՝ ձմեռային պարալիմպիկ խաղեր: Հայաստանը դեռևս մեկ ներկայացուցիչ ունի: Դահուկավազքում հանդես կգա Ստասիկ Նազարյանը:
Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք անում են հնարավոր ամեն բան՝ Փհենչհան-2018-ում երկրորդ մասնակիցն ունենալու համար:
«Ցանկանում ենք, որ Փհենչհանում հանդես գա նաև լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանը: Նա Չեխիայում պետք է մասնակցեր վարկանիշային մրցաշարի: Սակայն, Հայաստանում Չեխիայի դեսպանատունը մեզ չընդառաջեց վիզայի հարցում: Այժմ դիմել ենք միջազգային պարալիմպիկ կոմիտե, որ մեր լեռնադահուկորդին թույլ տան մասնակցել Խաղերին»,- ասաց Հակոբ Աբրահամյանը:
Ստասիկ Նազարյանի համար պարալիմպիկ խաղերին մասնակցելն արդեն մեծ հաջողություն է.
«Կփորձեմ հանդես գալ իմ հնարավորությունների սահմանում: Ցանկալի կլիներ ունենայի լավ արդյունքներ, բայց դրա համար պետք է տարվա ընթացքում ավելի շատ մարզվել ու մրցումների մասնակցել»,- նշեց մարզիկը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից մարզահագուստ հանձնեց պարալիմպիկ պատվիրակության անդամներին, այդ թվում լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանին:
«Գագիկ Ծառուկյանը մշտապես աջակցում է մեր բոլոր մարզիկներին: ՀԱՕԿ նախագահի և օլիմպիական կոմիտեի անունից հաջողություն եմ ցանկանում Ստասիկ Նազարյանին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նախնական տվյալներով Փհենչհանի պարալիմպիակ խաղերին կմասնակցեն 42 երկրի շուրջ 550 մարզիկներ: Պարալիմպիկ խաղերը կկայանան մարտի 9-18-ը:
Նմանատիպ նյութեր
3781 դիտում
18:51 03-02-2015
Արգենտինայի հավաքականը նոր մարզահագուստ է ձեռք բերել
1293 դիտում
21:30 06-02-2019
ՀԱՕԿ-ում ճանապարհեցին ձմեռային փառատոնի պատվիրակությանը
Այս բաժնից
2251 դիտում
23:21 21-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է եզրափակիչ գոտեմարտերին
2017 դիտում
21:55 21-11-2024
55 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը
1888 դիտում
20:41 21-11-2024
Հրայր Ալիխանյանն ու Արման Ավագյանը` բրոնզե մեդալակիր. Բանակայինների ԱԱ