211652_close_icon
views-count25875 դիտում article-date 11:10 14-12-2021

Մոսկվայում մեկ օրում ռեկորդային քանակի ձյուն է տեղացել, օդանավակայաններում տասնյակ չվերթեր են հետաձգվել. նման քանակի ձյուն գրանցվել է 28 տարի առաջ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Մոսկվայում տեղացած ձյան շերտը 30 սմ է կազմել, մեկ օրում ձյան քանակը գրեթե կրկնակի ավելացել է:

Ձյան տեղումների պատճառով ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

«Վնուկովո» օդակայանում հետաձգվել է 5 թռիչք, «Դոմոդեդովոյում»՝ 9, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 5, չեղարկվել՝ 16 չվերթ:

«Ֆոբոս» եղանակային կենտրոնի տեղեկություններով՝ Մոսկվայում այսօր առավոտյան արդեն տեղացել է ամսական տեղումների նորմայի 20 տոկոսը: Նման քանակի ձյուն Մոսկվայում չէր գրանցվել վերջին  28 տարվա ընթացքում:  
 

Նմանատիպ նյութեր