211652_close_icon
views-count10145 դիտում article-date 17:57 02-02-2015

Ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանի անդրանիկ հանդիպումը՝ լրագրողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2014 թվականին ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 3156 պատահար, որոնց հետեւանքով մահացել է 297, մարմնական վնասվածքներ ստացել՝ 4479 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը: Նա նշեց, որ 2013 թվականի համեմատ՝ 2014 թվականին ՃՏՊ-ների, ինչպես նաեւ՝ վիրավորների թվի աճ է գրանցել, մինչդեռ զոհերի թիվը նվազել է 19-ով: Արտակ Հարությունյանի խոսքով՝ այդ ցուցանիշը Ոստիկանության հետեւողական աշխատանքի, արագաչափերի տեղադրման արդյունք է: Գրեթե նույն վիճակագրական տվյալներոը վերաբերում են նաեւ անչափահասներին: Գրանցվել է նրանց մասնակցությամբ ՃՏՊ-ներում գրանցվել է զոհերի թվի նվազում: Արտակ Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2014 թվականին գրանցվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման ավելի քան 28 հազար դեպք՝ 2013-ի մոտ 3000 դեպքի փոխարեն: Գեներալ-մայորը լրագրողներից մեկի խնդրանքով անդրադարձավ նաեւ այսօր՝ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/02/41746/]Սարկավագի փողոցում մահվան ելքով վրաերթին[/url] եւ նշեց, որ տվյալ փողոցում հետիոտնի անցման եւ արագաչափի բացակայության խնդիրը կուսումնասիրվի: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր