211652_close_icon
views-count33323 դիտում article-date 20:01 01-02-2015

Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում. Mercedes-ը հայտնվել է գետում. փրկարարները գետից դուրս են բերել մահացածին և վիրավորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Mercedes մակնիշի 34 PV 961 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում՝ Նորավանքից դեպի Եղեգնաձոր ընկած ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Եղեգնաձորի փրկարարները քաղաքացիների օգնությամբ 1 հոգու շոկային վիճակում տեղափոխեցին հիվանդանոց, իսկ մեքենյաից էլ դուրս բերեցին 1 դի: Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Վերջիններս մեկնեցին հիվանդանոց՝ ճշտելու վիրավորի առողջական վիճակը: Վթարի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության Եղեգնաձորի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը՝ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը, իսկ քնննության ընթացքում պարզվելու է, թե ով է եղել վարորդը: Այս պահին փրկարարները գետում որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ բացի նրանցից, էլի մարդ եղել է, թե ոչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Ռուբեն Ալբերտի Ռուբենյանի անվամբ: Ոստիկանությունը պարզում է նաև, թե արդյոք նա եղել է մեքենայում, թե ոչ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը վիրավորի հորաքրոջ տղան է: Փաստի առթիվ քննիչ Հովհաննես Մարգարյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Հ. Մարգարյանի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով փրկարարների, ճանապարհային ոստիկանների, Եղեգնաձորի ոստիկանների և գյուղացիների օգնությամբ դուրս բերվեց գետից և տեղափոխվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ավտոմեքենան վերամբարձ կռունկով բարձրացնելու ժամանակ դիզվառելիքի արտահոսք սկսվեց, ինչից հետո, ՃՈ աշխատակիցները քաղաքացիներին հեռացրեցին նշված վայրից, իսկ հրշեջ-փրկարարները ճանապարհի լվացման աշխատանքներ կատարեցին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր