Փրկարարներն օգնել են վատառողջ քաղաքացուն
Այսօր ժամը 13.20-ին ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի թիվ 3 շենքի 4-րդ հարկից վատառողջ քաղաքացուն 1-ին հարկ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Հ. Վ.-ին (ծնվ. 1929 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: