211652_close_icon
views-count4862 դիտում article-date 10:28 31-01-2015

Ինչպես հարիր է զինվորականին, սպասում եմ ադրբեջանական կողմի հրավերին. Արծրուն Հովհաննիսյան

«Ես, ինչպես հարիր է զինվորականին, սպասում եմ ադրբեջանական կողմի հրավերին, որտեղ նրանք պետք է ինձ հիմնավորեն ԱԹՍ-ի հետ կապված իրենց պաշտոնական վարկածը: Ուղղակի հաշվի առնելով ադրբեջանական կողմի հետ շփվելու փորձը նրանց հիշեցնեմ, որ չմոռանան նախ միջազգային փորձագետներ հրավիրել: Սպասում եմ....»,-ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե շփման գծում՝ դեպի Աղդամի շրջան թռչող հայկական անօդաչու թռչող սարք են խոցել: «Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն»,-ֆեյսբուքյան իր էջում ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած խելացնոր հայտարարությանն էր անդրադարձել Արծրուն Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր