211652_close_icon

Դժվար թե ժամանակ գտնեմ ԱՄՆ այցելելու. Ֆիլիպինների նախագահի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի հրավերին

views-count7743 դիտում article-date 21:26 01-05-2017
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերին պատասխանել է, որ դժվար թե ժամանակ գտնի այցելելու ԱՄՆ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում կատարելով Philippine Star թերթին: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆիլիպինների նախագահի հետ հեռախոսազրույց էր ունեցել և հրավիրել այցելել ԱՄՆ: Սպիտակ տան աղբյուրներից հայտնի է դարձել, որ 2 նախագահների զրույցը շատ բարեկամական է եղել, սակայն ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Դուտերտեին Միացյալ Նահանգներ հրավիրելը, որին Արևմուտքը մեղադրում է զանգվածային սպանությունների մեջ, անսպասելի է եղել Ազգային անվտանգության խորհրդի համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ Դուտերտեն Օբամային անվանել էր «շան որդի»:

Նմանատիպ նյութեր