Բրազիլիան և Չիլին ընկերական խաղ կանցկացնեն Լոնդոնում
Բրազիլիայի և Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, հայտնւմ է BBC-ն: «Արսենալ»-ի տնային մարզադաշտը հարավամերիկյան թիմերի մրցավեճը իր մոտ կընդունի մարտի 29-ին:
«Դա հաճոյախոսություն է «Արսենալ»-ի և «Էմիրեյթս»-ի հասցեին: Մենք ուրախ ենք մեզ մոտ ընդունելու նման մասշտաբի հանդիպում»,- նշել է «զինագործների» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը: