211652_close_icon
views-count1011 դիտում article-date 11:35 05-04-2014

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Ռեալ»-ը ընկերական խաղ կանցկացնեն

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը ընթացիկ տարվա օգոստոսի 2-ին ընկերական հանդիպում կանցկացնեն ԱՄՆ-ում, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Խաղը կկայանա Միչիգան նահանգի «Միչիգան Ստեդիում» մարզադաշտում, որի տեղավորում է 110 հազար հանդիսատես: Վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Ռեալ»-ը հանդիպել են Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում: Այդ ժամանակ իսպանական ակումբը երկու խաղերի արդյունքում հաղթեց 3:2 հաշվով:

Նմանատիպ նյութեր