Ռուսաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Հունգարիայի ընտրանու հետ: Այդ տեղեկությունը այսօր հաստատել է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Բուդապեշտում: Հիշեցնենք, որ դրանից 4 օր անց Ֆաբիո Կապելոյի սաները Եվրո 2016-ի ընտրական փուլում կհանդիպեն Ավստրիայի ընտրանու հետ: