Մադրիդի «Ռեալ»-ը և «Միլան»-ը մտադիր են ընկերական հանդիպում անցկացնել: Ներկայումս կողմերը բանակցում են հանդիպման անցկացման վայրի և ամսաթվի վերաբերյալ: Ենթադրվում է, որ խաղը կկայանա ընթացիկ տարվա դեկտեմբերի 30-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններում:
«Ռեալ»-ի և «Միլան»-ի հետ Արաբական Միացյալ Էմիրություններում ընկերական հանդիպում անցկացնելու ցանկություն է հայտնել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: