Զինված տղամարդը խափանել է նիդերլանդական հեռուստաընկերության ուղիղ եթերը. տեսանյութ
Նիդերլանդների Հիլվերսյում քաղաքում մի զինված տղամարդ ներխուժել է NOS հեռուստաալիքի շենք եւ խափանել լուրերի հերթական թողարկումը: Տղամարդը ինչ-ինչ խնդիրներ է ներկայացրել եւ պահանջել 10 րոպե եթերաժամանակ:
Հեռուստադիտողները որոշ ժամանակ իրենց էկրաններին տեսել են ՙԹողարկումը հասանելի չէ՝ հատուկ հանգամանքների պատճառով՚ գրությունը:
Հեռուստաընկերության աշխատակիցները տարհանվել են: Տղամարդը տեւական ժամանակ ատրճանակը թափահարել է տաղավարում, ինչից հետո ոստիկանները նրան ձերբակալել են: Դեպքի հանգամանքները քննվում են: