Օդեսայում մի քանի ռուսամետներ հարձակվել են նկարահանող խմբի վրա և խափանել ուղիղ եթերը. տեսանյութ
Օդեսայում փողոցներից մեկում ուկրաինական «5-րդ ալիք» հեռուստաալիքի ուղիղ եթերը խափանվել է մի քանի ռուսամետ քաղաքացիների կողմից:
Նրանցից ամենաագրեսիվը մի տարեց կին էր, ով ոչ պատշաճ արտահայտությունների տարափ թափեց ուկրաինացի լրագրողների վրա՝ մեղադրելով նրանց Ուկրաինայի փլուզման մեջ: