Նիկոլ Փաշինյանի առաջին ուղիղ եթերը Բաղրամյան 26-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի վարչապետի պաշտոնում այսօր՝ մայիսի 8-ին ընտրված Նիկոլ Փաշինյանը առաջին ուղիղ եթերն է հրապարակել իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/]ֆեյսբուքյան էջում[/url]։ Նա ցուցադրել է ՀՀ վարչապետի երկու նստավայրերից մեկի աշխատասենյակը, հանգստի սենյակը, սանհանգույցը, միջանցքը, խոհանոցը։
Ն. Փաշինյանը ուղիղ եթերով ներկայացրել է նաև իր այսօրվա աշխատանքային օրը։
«Այսօր ընդունել եմ նաև պաշտպանության նախարարի պաշտոնակատարին, գլխավոր շտաբի պետի տեղակալին, և միասին քննարկել ենք շփման գծում տիրող իրավիճակն ու ընթացիկ այլ հարցեր»,- ասաց Ն. Փաշինյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ՊԵԿ նախագահին հստակ հանձնարարական է տվել` այս պահից սկսած որևէ ապրանքի մուտք Հայաստան, որն օրենքով նախատեսված կարգով է ներմուծվել, չսահմանափակել։
«Նաև ամեն ինչ կարվի, որպեսզի այսօրվանից մաքսազերծումներն իրականացվեն ռեկորդային կարճ ժամանակում, և քաղաքացիները վաղվանից տեսնեն, որ այդ գործընթացը զարմանալի արագությամբ է կատարվում»,- նշեց Ն. Փաշինյանը։