1165 դիտում
09:09 30-01-2015
Այսօր գյուտի է սպասում մեր քաղաքական և տնտեսական միտքը. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Երեկ Երևանում բացվել է Կոմիտասի թանգարան–ինստիտուտը:
Կոմիտասի կենտրոնի ստեղծումը ոչ միայն արդիական է, այլև ուշացած, որովհետև Կոմիտասի փորձը մեզ համար ուսանելի է՝ ոչ միայն զուտ մշակութային առումով: Մենք՝ սովորական մահկանացուներս, տեսնում ենք առկա թշվառ վիճակը, արձանագրում ենք և համադրում մեզ հայտնի փաստերը՝ մնալով այս, «երկնային» մակարդակի վրա, որովհետև «սնուցման» այլ աղբյուրներ մեր երևակայությունը չունի:
Սակայն ժամանակ առ ժամանակ մեր մեջ հայտնվում են անհատներ, որոնք սնվում են այլ՝ մեզ համար անմատչելի աղբյուրներից, և ասում են տվյալ միջավայրին, տվյալ ազգին՝ «դուք այն չեք, ինչ որ ձեր մասին մտածում եք, դուք շատ ավելի լավն եք. ձեր երևացող թշվառության մեջ կան հարստություններ, որոնք չեք տեսնում, իսկ ես տեսնում եմ, և հիմա ես ձեզ այդ հարստությունները ցույց կտամ»: Կոմիտասը դա արեց մեր հոգևոր և գեղջկական երգի օրինակով: Դրա համար պետք էր լինել և ստեղծագործող, և ազգագրագետ, և գիտնական, և ձեռքին ունենալ եվրոպական (գերմանական) մեթոդաբանությունը, և հակադրվել միջավայրին, այդ թվում՝ եկեղեցական ղեկավարությանը: Ուրիշ հայ անհատներ դա արել են գիտության, լեզվի, գրականության, արվեստի բնագավառներում: Այսօր նման գյուտի է սպասում մեր քաղաքական և տնտեսական միտքը: Ահա թե ինչու է պետք ուսումնասիրել առօրյա փաստերից բարձրացած և բեկում մտցրած մեր հայրենակիցների գործունեությունը»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5823 դիտում
14:08 03-07-2014
Այսօր տոնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը
18745 դիտում
19:31 23-10-2016
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաչի գյուտի տոնը
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1270 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»