Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան չպիտի հանդես գա քաղաքական գնահատականներով. Առավոտ. խմբագրական
«Արավոտ» թերթի այսօրվա խմբագարականում կարդում ենք.
«Ազատամարտիկների ծեծը պատվիրողներին և իրականացնողներին բացահայտելու համար նույնիսկ «ուչաստկովի» էլ պետք չէ: Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ըստ էության, ամեն ինչ բացահայտել է: Իրավական պետությունում այդ պաշտոնյան կնստեր այդ բռնությունը պատվիրելու, իսկ նրա ստորադասները՝ իրականացնելու համար:
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան չպիտի հանդես գա քաղաքական գնահատականներով, չպիտի որևէ մեկի «թասիբը պահի», ոստիկանի գործառույթն է կարգուկանոն ապահովելը և բոլոր քաղաքացիների, նաև՝ ընդդիմադիր հայացքներ ունեցողների անվտանգությունը պաշտպանելը: Այս ծառայությունը բացառում է «քուչի տղու» կամ «օրենքով գողի» բարոյական դրսևորումները: Եթե ազատամարտիկների ծեծի համար ակնհայտ պատասխանատուները չկանգնեն դատարանի առաջ, դա նույնկերպ կընկալվի՝ ինչպես Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելը»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։