Ջերմուկ քաղաքում տոնական երթ է կազմակերպվելու
Հունվարի 30-ին, ժամը 15:30-ին, Ջերմուկ քաղաքում երթ է կազմակերպվելու, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացող երիտասարդները, հայտնում է Ջերմուկի երիտասարդական կենտրոնը:
Երթը սկսվելու է Ջերմուկի երիտասարդական կենտրոնից դեպի եկեղեցի, որտեղ բոլորին կբաժանվեն աղի բլիթներ: Երթը կազմակերպվում է Սուրբ Սարգսի տոնի առթիվ, որն այս տարի նշվելու է հունվարի 31-ին: