211652_close_icon
views-count1173 դիտում article-date 17:44 29-01-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ընդունել է ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակության ղեկավարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակության ղեկավար Նիկոլայ Մակիեվսկիին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը: Հանդիպմանը քննարկվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, կազմակերպություններում անասնաբուժական հսկողության ոլորտներում համագործակցությանը վերաբերող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Նշենք, որ ՌԴ մասնագետների այցի նպատակն է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործընկերների հետ համատեղ այցելություններ կազմակերպել հայկական կազմակերպություններ և վերջիններիս խորհրդատվություն տրամադրել արտադրական գործընթացների կազմակերպման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր