ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդականը հանդիպել է ՌԴ անասնաբուժական ծառայության ղեկավարի հետ
Համաձայն հոկտեմբերի 24-ին Հայաստանի և Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարների միջև բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության` հոկտեմբերի 31-ին ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հայրապետյանի և ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հանդիպումը:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական իմունակենսաբանական դեղամիջոցների գրանցման, ինչպես նաև Հայաստանից դեպի Ռուսաստան պարենային արտադրանքի մատակարարմանը վերաբերող հարցեր:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]