211652_close_icon
views-count1082 դիտում article-date 13:04 29-01-2015

Մերձմոսկվայում թմրավաճառներ են ձերբակալվել

Մերձմոսկվայում հանցագործ խմբի 5 անդամներ են ձերբակալվել, ովքեր զբաղվել են թմրամիջոցների՝ մասնավորապես հերոին տեսակի թմրանյութի վաճառքով: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկություների, այդ խմբում եղել են 3 տղամարդ և 2 կին՝ բոլորն էլ ծագումով Կենտրոնական Ասիայի երկրներից: Նրանք բնակվել են վարձու բնակարանում, այնտեղ էլ փաթեթավորել են թմրանյութը փոքր չափաքանակներով: Իրավապահ մարմինները նրանց ձերբակալել են հենց փաթեթավորման ընթացքում: Առգրավվել է ընդհանուր 3 կգ հերոին, հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր