211652_close_icon
views-count5914 դիտում article-date 19:10 28-01-2015

Լրագրողական հետաքննություն՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում

Այսօր արդեն 23–ամյա Հայկական Բանակը հասուն է, ունակ կայացնել վճռական որորշումներ, նույնիսկ անհավասար պայքար մղել ու հաղթել: Սակայն, դրա համար երկրի ղեկավարությունը, պաշտպանության գերատեսչության պատասխանատուներն ու սպայական անձնակազմը մշտապես պետք է առաջնահերթություն տան զինվորի շահերի պաշտպանությանը՝ նրա բոլոր կարիքները հոգալով հնարավորինս բարձր մակարդակով, քանզի յուրաքանչյուր զինվորից է կազմվում բանակը, յուրաքանչյուր մեկ արատավոր միավորը կարող է արատավորել ամբողջ համակարգը: Բարեբախտաբար, սա գիտակցում են նաև բանակի վերադասները, բայց թե արդյոք կատարվող բարեփոխումները նրանց կողմից չեն մնում միայն թղթի, խոսքի ու ցուցադրական քայլերի վրա՝ փորձեցինք բացահայտել այսօր՝ ձմեռային զորակոչին պատահականության սկզբունքով մասնակցելով Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի զինկոմիսարիատում անցկացվող հավաքին: Անշուշտ, դրսում հավաքվածները՝ զորակոչիկները, ծնողները, մերձավորները անհանգիստ էին, բայց թե չէին մոռանում միմիյանց ոգևորել Հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման գիտակցումով ու զգացումով: Արտասովոր կամ մասնագիտական հետաքննություն անցկացնելու մտահոգիչ ու կասկածելի ոչինչ չնկատելով՝ որոշեցինք ներս մտնել ու զրուցել նաև զինկոմի՝ Գևորգ Մխեյանի հետ, ով Բանակի օրվան ընդառաջ Հայկական Բանակի զինվորի հպարտ կեցվածքով, կամա թե ակամա, իր հոգու նվիրումը արտահայտեց իր իսկ կոչման նկատմամբ: Այն հարցին, թե՝ ինչ խնդիրներ է տեսնում բանակաշինության գործում, ինչպես է հաղթահարում դրանք ու ինչ կցանկանա ասել Բանակի օրվա առիթով, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր բնագավառն իր մեծ ու փոքր, ամենօրյա լուծում պահանջող ու գլոբալ խնդիրները ունի, որոնք լուծվում են արդարության սկզբունքով: Ինչ վերաբերում է բանակաշինության գլոբալ անելիքներին, ապա դրանք վերադասների անելիքներն են, մենք կատարողներ ենք: Իսկ մեզ համար բանակը սկսվում է դպրոցից, որտեղ մեր տղաների մեջ օրեցօր սերմանում ենք սեր դեպի Հայրենիքը, դեպի զինվորը, դեպի բանակային կյանքը: Անկասկած, այս օրերին սահմանում հնչող կրակոցները դժվարացնում են մեր բոլորիս աշխատանքը նաև զինվորի, զինակոչիկի ու նրանց ընտանիքների հետ, այսուհանդերձ, ներքուստ բոլորս էլ հասկանում ենք, որ եթե այսօր թուլանանք՝ վաղը տուժելու ենք բոլորս: Այո, Գերագույն գլխավոր հրամանատարի ու մեր Պաշտպանության նախարարի գլխավորությամբ մենք բոլորս մեկ առաքելություն ունենք՝ ունենալ մարտունակ ու հզոր բանակ: Այսօր հպարտ ենք հայ զինվորի արիությամբ, սպայական կազմի պրոֆեսիոնալիզմով, այո, Արցախյան պատերազմում հաղթածի ոգով հույս ու հավատ է ստանում մի ամբողջ ժողովուրդ, որը անհանգստանում ու ուրախանում է ԲԱՆԱԿԻ հաջողություններով, միևնույն ժամանակ խորը վիշտ ապրում յուրաքանչյուր կորստով: Երիտասարդ, բայց մարտունակ մեր Բանակը Հայոց Պետականության հիմնասյունն է, Հայոց Բանակի օրվա առիթով մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ բանակաշինության գործում: Բոլորին մաղթում եմ ուժ ու կորով, արիություն, անառիկություն, փառք ու պատիվ մեր հուսալի պաշտպան՝ Հայոց Բանակին: Ես հպարտ եմ մեր Բանակով, հայրենանվեր հայորդիներով, ովքեր իրենց պարտքն են կատարել ու շարունակում են կատարել մեծ նվիրումով: Այդ հայ զինվորի շնորհիվ է, որ մեր հայրենակիցները յուրաքանչյուր երեկո հանգիստ քուն են մտնում, ապրում ու արարում են: Մենք պարտական ենք հայ զինվորին ու նրանց հերոսածին մայրերին: Այո, ուրախալի է, որ երիտասարդ մեր Բանակը, չձևավորվեց մեզանում արմատացած զուտ խորհրդային կարգերով ու բարքերով: Բարեփախումները ակնհայտ են, չնայած զանգվածային լրատվամիջոցներում պարբերաբար ներկայացվող վշտալի դեպքերին, հենց միայն այն, որ զորակոչիկների բուժզննումները առավելագույնս օրինական ու լիարժեք են անցկացվում, իսկ ծառայության վայրը որոշվում է վիճակահանության սկզբունքով, շարունակական բնույթով բարեկարգվում են զինվորի կացության պայմանները ու սնուցումը, որոշակի հոգածություն կա զինվորի ընտանիքների նկատմամբ և այլն՝ արդեն զգալի դրական տեղաշարժ է: Ցանկանում ենք էլ ավելի շոշափելի փոփոխություններ՝ հանուն հայ զինվորի ու Հայոց Բանակի հաջողությունների»:

Նմանատիպ նյութեր