4541 դիտում
19:36 28-06-2017
Լրագրողական հետաքննություն. ռուսական ընկերությունները Սիրիայում կրկնում են անգլիական ծովահենների փորձը
Պարզվեց, որ բրիտանական միապետների պրակտիկան, երբ նրանք ծովահենական գործունեության հավաստագիր էին տալիս, իր շարունակությունն է գտել 21-րդ դարի Ռուսաստանում: Այս մասին է գրում ռուսական «Ֆոնտանկա» թերթը, որը լրագրողական հետաքննություն է անցկացրել Սիրիայում Ռուսաստանի բիզնես-շահերի վերաբերյալ:
[b]Սիրիա. մարտի և բիզնեսի դաշտ[/b]
Այս պատմությունը սկսվել է 2016թ-ի դեկտեմբերին, երբ Մոսկվա է եկել Սիրիայի նավթի և գազի նախարարը ռուսական ընկերությունների հետ մի քանի համաձայնագիր ստորագրելու: Այդ պայմանագրերի բովանդակությունը սենսացիոն է:
Խոսքը գնում է այն մասին, որ ռուսական ընկերությունները պարտավորվում են ազատագրել Սիրիայի տարածքները, որտեղ տեղակայված են նավթային և գազային հանքերը ի շահ Բաշար Ասադի կառավարության: Փոխարենը նրանք ստանում են այնտեղ արդյունահանված ածխաջրածնի արժեքի 25%-ը: Լրագրողների հաշվարկով՝ խոսքը գնում է մոտ 25մլն դոլար գումարի մասին: Ընդ որում, հենց մարտական գործողությունների արժեքն առանձին է վճարվում:
[b]Գործող անձինք[/b]
Իսկ ո՞վ է պատրաստվում կռվել Սիրիայի նավթային և գազային հանքերի համար, այնուհետև օգտվել հաղթանակների պտուղներից: Ընկերությունն ուշագրավ է:
Պայմանագրեր են ստորագրվել «Եվրո Պոլիս» ընկերության հետ, որը պատկանում է Եվգենի Պրիգոժին անունով մի մարդու: Նա լրագրողներին ավելի հայտնի է «կրեմլյան խոհարար» մականունով:
Պրիգոժինը դա վաստակել է նրանով, որ նրան պատկանող ընկերությունները Ռուսաստանի ուժային գերատեսչությունների մթերքի մատակարարման ահռելի շուկայում մոնոպոլիստներ են: Բացի այդ, նրանք սպասարկում են պետության առաջին դեպքերի մասնակցությամբ բոլոր միջոցառումները: Սակայն դրանով Եվգենի Պրիգոժինի հետաքրքրությունները չեն սահմանափակվում: Նա հայտնի է նաև նրանով, որ «տրոլերի ֆաբրիկայի» սեփականատերն է, դրանք համացանցային խուլիգաններ են, որոնք վախեցնում և վիրավորում են ռուս ընդդիմադիրներին համացանցում, ապատեղեկատվություն և կեղծ նորություններ տարածում:
Բացի այդ, նրան է պատկանում 36մլն մարդ լսարան ունեցող տեղեկատվական հոլդինգ:
Ռուսական կողմից Սիրիայի հետ համաձայնագրերի ևս մեկ մասնակից է«Ստրոյտրանսգազ» ընկերությունը: Այն պատկանում է նախագահ Պուտինի հին ծանոթ և Պետանվտանգության կոմիտեի նախկին աշխատակից Գենադի Տիմչենկոյին:
[b]Կատարողները[/b]
Սակայն ոչ «Եվրո Պլյուսը», ոչ «Ստրոյտրանսգազը» ռազմական կառույցներ չեն: Ոչ մի տարածք նրանք ի վիճակի չեն ազատագրել, ինչ եկամուտներ էլ դա խոստանա:
Իսկ ո՞վ իր վրա կվերցնի խոյի դերը
Այստեղ բեմում հայտնվում է չափազանց հետաքրքիր կառույց
«Լոկալ պատերազմների և զինված հակամարտությունների վետերանների շահերի պաշտպանության լիգա» անվամբ: Այդ հասարակական կազմակերպության ղեկավարներն ու անդամները ներգրավվված են նույն Եվգենի Պրիգոժինի անվտանգության ծառայությունում: Միաժամանակ նրանք սերտորեն կապված են մեկ այլ կառույցի հետ, որը հայտնի է որպես«Վագների մասնավոր ռազմական ընկերություն»:
«Վագների մասնավոր ռազմական ընկերությունը» ոչ ֆորմալ ռազմական կազմակերպություն է, որը Դոնբասում (Նովոռոսիայի կողմից) և Սիրիայում (Ասադի կառավարության կոմղից) մասնակցում է մարտական գործողություններին: Այդ կազմակերպությունում ծառայողները ոչ մի կապ չունեն Ռուսաստանի Դաշնության որևէ պաշտոնական ուժային կառույցի հետ, սակայն իրենց մարտական աշխատանքի համար պետական մարտական պարգևներ են ստացել:
Ժամանակակից պատմության մեջ նմանատիպ բան գտնելը դժվար է, գրում է «Ֆոնտանկան», նման բան վերջին անգամ հանդիպել է Անգլիայում 16-17 դարերում: Այնտեղ կառավարությունն օրինականացված հավաստագրեր էր տալիս նրանց, ովքեր թալանում էին բացառապես Իսպանիայի՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր ախոյանի դրոշով նավերը:
[url=https://jam-news.net/?p=46487&lang=hy]JAMnews[/url]
Նմանատիպ նյութեր
6196 դիտում
19:10 28-01-2015
Լրագրողական հետաքննություն՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում
2565 դիտում
10:29 17-01-2014
Ջոնի Դեպը կնկարահանվի «Կարիբյան ծովահենների» հինգերորդ մասում
Այս բաժնից
997 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
955 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
985 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն