Հրդեհ խոտածածկ տարածքում
Հունվարի 28-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների թաղամասում այրվում է էլ. սյուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 2 շենքի մոտակայքում այրվում է 1 հա խոտածածկ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.34-ին, մարվել` 16.44-ին: